ԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծը


Դուք Հայաստանում եք շատ հետաքրքիր ժամանակաշրջանում: Երկու ամիս անց Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Միևնույն ժամանակ, մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումների կիզակետում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:


Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:


Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 30-ին, որին մասնակցել են նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Մարիա Կարապետյանը և Էդուարդ Աղաջանյանը:


Սարգիս Խանդանյանն արժևորել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի հետ ակտիվ ու արդյունավետ փոխգործակցությունը:


Էլս Վան Հոֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, և ներկայում էլ իրենք հետաքրքրված են թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:


Սարգիս Խանդանյանը նշել է, որ բարեկամական խմբի անդամների հետ վերջին հանդիպումից հետո բազմաթիվ իրադարձություններ և փոփոխություններ են տեղի ունեցել:


Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները պատասխանել են հյուրերի հարցերին` ներկայացնելով մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, «TRIPP ուղի» նախագծի, ինչպես նաև ընտրական գործընթացի վերաբերյալ:


Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանը, տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգությանը:

Դիտումների քանակ7

Leave a comment