ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև երկարաժամկետ և ամուր գործընկերությանը:Այդ համատեքստում, Արթուր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Գործակալության աջակցությունը Հայատանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և համատեղ իրականացված ծրագրերը որակել է հաջողված:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Նախարարության առաջնահերթություններն ու ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից դրանց աջակցելու հնարավորությունները:Մասնավորապես՝ գործընկերներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի բարելավմանը, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատանքների բարեփոխումներին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրմանը վերաբերող մի շարք հարցերի:
Նախարարի առաջին տեղակալը, խոսելով ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունից, նշել է, որ այն համագործակցության լավագույն օրինակներից է, որը 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններից հետո ոչ միայն մշակել է օրենսդրական ամենակարևոր նախագծերը, այլև հարթակ է եղել դրանց վերաբերյալ հանրային բազմաթիվ քննարկումներ իրականացնելու համար:
Սոկոլովսկին նշել է,որԱՄՆ ՄԶԳ-ն հավատարիմ է իր հանձնառությանը աջակցելու Հայաստանի կառավարությանը`հասնելուկարճաժամկետ և երկարաժամկետարդյունքների` կոռուպցիոն ռիսկերը մեղմելու,թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդման և բիզնես միջավայրի բարելավման նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: