«Մի՛ տարեք տղուս», ահա՝ ինչպիսի բղավոցներ էին Ծաղկազարդի տոնին լսվում Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Մի՛ տարեք տղուս», ահա՝ ինչպիսի բղավոցներ էին Ծաղկազարդի տոնին լսվում Սուրբ Աննա եկեղեցու բակում: Իսկ ի՞նչն էր հերթական մոր կոտրված սրտի ու հոգու ճիչի պատճառը: Պատճառն այսօրվա ՀՀ վարչապետի սադրանքն էր: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Այո՛ սադրանք, որովհետև այդ խորհրդանշական տոնին, Սուրբ պատարագի ժամին, պատարագի կեսից Ծաղկազարդի, որը մեր քրիստոնեական ազգաբնակչության սիրելի տոներից մեկն է, Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ կեսից պետք է խուժի եկեղեցու տարածք ու հանրության, հավատացյալների միջով սլանա դեպի խորան։

Բնականաբար, արժանանալով անհանդուրժող վերաբերմունքի ու չհասնելով խորանին, լքում է տարածքը, բայց տարածքը լքելով  չի բավարարվում։ Կրկին սադրանքը հաջողվում է: Իսկ ո՞րն է սադրանքը: Սադրանքը բաժանարար գծերն են և ատելությունն ու բռնությունը մեր՝ հայերիս միջև»,-նշել է նա:

—00—ԼԱ

Leave a comment