ՔՊ-ն վարչապետի թեկնածու է ընտրել Նիկոլ Փաշինյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերի արդյունքում ՔՊ-ի վարչապետի թեկնածու է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ 

«Շնորհակալություն եմ հայտնում Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, փակ–գաղտնի քվեարկության երկու փուլերը բարձր մակարդակով և ըստ էության անթերի կազմակերպելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու և ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ Վարչությանը՝ կուսակցության քաղաքական ավանդույթներին հավատարիմ մնալու և Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական ստանդարտ սահմանելու համար»,- գրել է Փաշինյանը։

Հայաստանի խորհրդարանական հերթական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ցուցակը կազմել է երկփուլ ներքին ընտրությունների արդյունքներով։ 

The post ՔՊ-ն վարչապետի թեկնածու է ընտրել Նիկոլ Փաշինյանին appeared first on CIVILNET.

Leave a comment