Մեկ խաղաղապահ զոհվել է, ևս մեկը` ծանր վիրավորվել Լիբանանի հարավում

Բաժանորդագրվել

Երկու խաղաղապահներն էլ Ինդոնեզիայի քաղաքացիներ են, որոնք եղել են Լիբանանում UNIFIL–ի դիրքերից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) մեկ խաղաղապահ զոհվել է, ևս մեկը` ծանր վիրավորում ստացել երկրի հարավում գտնվող դիրքերից մեկի մոտ արկի պայթյունի հետևանքով։

«Արկի ծագման մասին տեղեկություններ չունենք։ Հետաքննություն ենք սկսել՝ (միջադեպի) բոլոր հանգամանքները պարզելու համար», – ասվում է UNIFIL–ի հայտարարության մեջ։

Ինդոնեզիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ զոհված խաղաղապահը երկրի քաղաքացի էր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է միջադեպը, որը տեղի է ունեցել «Իսրայելի և «Հզբոլլահի» միջև մարտական գործողությունների ժամանակ։

«Կոչ եմ անում բոլորին միջազգային իրավունքի համաձայն կատարել իրենց պարտավորությունները և ապահովել ՄԱԿ-ի անձնակազմի և գույքի անվտանգությունը ցանկացած պահի», – X սոցցանցում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի հարավում Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով լիբանանցի երեք լրագրողներ են զոհվել։

Leave a comment