Լանջառ-Լուսաշող ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի


Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 


 


Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։


 


Լանջառ-Լուսաշող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում, իսկ Ապարանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։


 


Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումների քանակ1

Leave a comment