https://arm.sputniknews.ru/20260330/hajastany-verjin-3-tarum-aveli-qan-88-mln-litr-khmelu-jur-e-artahanel-100274815.html
Հայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել
Հայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել
Sputnik Արմենիա
Ըստ ներկայացված տվյալների՝ մատակարարումների ծավալը շարունակում է աճել։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T08:56+0400
2026-03-30T08:56+0400
2026-03-30T08:56+0400
հայաստան
ջուր
արտահանում
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1076/50/10765045_0:144:3127:1903_1920x0_80_0_0_d1d726a2fded86e88c943f566ca446fb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանը վերջին երեք տարում արտահանել է մոտ 88 մլն 131 հազար 400 լիտր ջուր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։Ի պատասխան մեր գրավոր հարցման` գերատեսչությունից հստակեցրել են, որ երկիրն արտահանում է բնական կամ արհեստական հանքային, գազավորված, չքաղցրացրած խմելու ջրեր, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ 2201 ծածկագրին (միջազգային առևտրում կիրառվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ):Ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին երեք տարում արտասահման մատակարարումների ծավալը շարունակում է աճել։Միևնույն ժամանակ գերատեսչությունում նշել են, որ արտահանմանն աջակցելու նպատակով կառավարությունը մասնակի փոխհատուցում է արտասահմանում ապրանքի որակի հաստատման համար անհրաժեշտ ISO 9001, ISO 14001, ISO 22000, FSSC 22000 համակարգերի ներդրման և դրանց համապատասխան սերտիֆիկատների ստացման ծախերը (առանց դրա արտահանումը շատ երկրներ անհնար է):Պետական աջակցությունը կարող է հասնել ծախսերի մինչև 50%–ի, բայց առավելագույնը 1-1, 5 մլն դրամ (մոտ 2,5-3 հազար դոլար)՝ կախված սերտիֆիկատի տեսակից:Մի շարք ոլորտներում երրորդ երկրներ արտահանելու դեպքում (օրինակ` ԱՄՆ, ԵՄ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա) կառավարությունը փոխհատուցում է նաև սերտիֆիկատի արժեքի մինչև 50%-ը (մինչև 100 000 դրամ), իսկ սերտիֆիկատի առկայության պարագայում` նաև լաբորատոր փորձարկումների 50%-ը (յուրաքանչյուր ցուցանիշի համար մինչև 50 000 դրամ):Գերատեսչությունում հավաստիացրել են, որ պետական աջակցությունն ու արտադրանքը արտերկրում առաջ մղելու ակտիվ քաղաքականությունը թույլ են տալիս աստիճանաբար ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և ավելացնել խմելու ջրի մատակարարման ծավալները:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1076/50/10765045_199:0:2930:2048_1920x0_80_0_0_e25432a2384173d1220652a05561eb40.jpg.webp
հայաստան, ջուր, արտահանում, էկոնոմիկայի նախարարություն
հայաստան, ջուր, արտահանում, էկոնոմիկայի նախարարություն
Ըստ ներկայացված տվյալների՝ մատակարարումների ծավալը շարունակում է աճել։
Ի պատասխան մեր գրավոր հարցման` գերատեսչությունից հստակեցրել են, որ երկիրն արտահանում է բնական կամ արհեստական հանքային, գազավորված, չքաղցրացրած խմելու ջրեր, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ 2201 ծածկագրին (միջազգային առևտրում կիրառվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ):
Ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին երեք տարում արտասահման մատակարարումների ծավալը շարունակում է աճել։
2025 թվականին խմելու ջուր է արտահանվել 29 երկիր, որոնց թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Իրանը, Լատվիան, Լիբանանը, Կանադան, Մոլդովան, Սաուդյան Արաբիան, Վրաստանը, Քուվեյթը, Ֆրանսիան, Չեխիան, Ուկրաինան, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Կորեան և այլն:
Միևնույն ժամանակ գերատեսչությունում նշել են, որ արտահանմանն աջակցելու նպատակով կառավարությունը մասնակի փոխհատուցում է արտասահմանում ապրանքի որակի հաստատման համար անհրաժեշտ ISO 9001, ISO 14001, ISO 22000, FSSC 22000 համակարգերի ներդրման և դրանց համապատասխան սերտիֆիկատների ստացման ծախերը (առանց դրա արտահանումը շատ երկրներ անհնար է):
Պետական աջակցությունը կարող է հասնել ծախսերի մինչև 50%–ի, բայց առավելագույնը 1-1, 5 մլն դրամ (մոտ 2,5-3 հազար դոլար)՝ կախված սերտիֆիկատի տեսակից:
Մի շարք ոլորտներում երրորդ երկրներ արտահանելու դեպքում (օրինակ` ԱՄՆ, ԵՄ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա) կառավարությունը փոխհատուցում է նաև սերտիֆիկատի արժեքի մինչև 50%-ը (մինչև 100 000 դրամ), իսկ սերտիֆիկատի առկայության պարագայում` նաև լաբորատոր փորձարկումների 50%-ը (յուրաքանչյուր ցուցանիշի համար մինչև 50 000 դրամ):
Գերատեսչությունում հավաստիացրել են, որ պետական աջակցությունն ու արտադրանքը արտերկրում առաջ մղելու ակտիվ քաղաքականությունը թույլ են տալիս աստիճանաբար ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և ավելացնել խմելու ջրի մատակարարման ծավալները: