Մենք մեծ նավատորմ ենք ուղարկել դեպի Իրան։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Ես չէի ցանկանա, որ որևէ բան պատահի։ Հնարավոր է՝ մենք ստիպված չլինենք օգտագործել դրանք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրանի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Այս մասին գրում է Times of Israel-ը։
Իսրայելական բանակն արդեն ավարտել է ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետությանը հարված հասցնելու նախապատրաստական աշխատանքները։
Թերթը նշում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի տեղակայումը շուտով կավարտվի։