3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո

Քաղաքականություն

29.03.2026 | 17:19

Սուրբ Աննա եկեղեցում այսօրվա միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

Նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։

Հիշեցնենք՝ այսօր Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցել է Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Եկեղեցուց Փաշինյանի դուրս գալու ժամանակ մի քանի քաղաքացիների և վարչապետի անվտանգության աշխատակիցների միջև հրմշտոց է սկսվել։ Ձերբակալված քաղաքացիները տեղի ունեցած միջադեպի մասնակիցներն են։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment