Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների մեկնարկային կազմերը Երևանում կայանալիք ընկերական խաղում։ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով չի ընդգրկվել հայտացուցակում։
Հայաստան․ Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան, Խուլիո Բուենո, Սերգեյ Մուրադյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Տիգրան Ավանեսյան, Կարեն Նալբանդյան, Նարեկ Հովհաննիսյան, Վահան Բիչախչյան, Հրանտ-Լեոն Ռանոս։
Բելառուս․ Պավլյուչենկո, Պեչենին, Պարխոմենկո, Վոլկով, Բեգունով, Էբոնգ, Յաբլոնսկի, Գրոմիկո, Կովալև, Մորոզով, Շումանսկի։
Մինսկի «Դինամոյի» 22-ամյա հարձակվող Կարեն Վարդանյանը Բելառուսի հավաքականի փոխարինողների թվում է։
Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։