Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է․

«Այսօր մեր եկեղեցին և ժողովուրդը տոնում են Ծաղկազարդը՝ Տիրոջ՝ հաղթական մուտքի և բնության զարթոնքի գեղեցիկ տոնը:

Այն մեզ համար հույսի ու հավատի այն խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ուղեկցել է մեր ազգին դժվարագույն փորձությունների միջով:

Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք: Մեր նպատակը պետք է լինի կերտել մի երկիր, որտեղ գարունները կբերեն միայն բարի լուրեր, իսկ մեր զավակների ապագան կլինի խաղաղ ու անսասան»:

Leave a comment