Նիկոլ Փաշինյանին հարվածած քաղաքացուն մեկ այլ երիտասարդի հետ ձերբակալեցին եկեղեցու բակից

Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակից քիչ առաջ ոստիկանները ուժի գործադրմամբ ձերբակալեցին այսօր եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձ կատարած երիտասարդին:

Բացի այս երիտասարդից եւս մեկ այլ երիտասարդի են բերման ենթարկել: Ոստիկանները չեն հայտնել ձերբակալման պատճառը: Քաղաքացիները եւ հոգեւորականները փորձում էին հասկանալ երիտասարդների ձերբակալման պատճառը, սակայն նրանց չհաջողվեց: Ոստիկանները հրմշտելով՝ տարան երիտասարդներին: Հրմշտոցի արդյունքում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ:

«Նիկոլի՞ն եք պահում, էս ի՞նչ եք անում»,- ոստիկաններից հարցնում էին քաղաքացիները:

«Ձեզ ձերբակալողները Հայաստանի հետ կապ չունեն»,- արձագանքում էր մեկ այլ քաղաքացի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment