ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի: Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Բերման ենթարկվածներից մեկը եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի բռնված անձն է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ոստիկանները բերման էին ենթարկել մի քանի քաղաքացիների, որոնք, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակիցներ էին։
Մերի Մանուկյան