ՆԳՆ-ն հաստատեց՝ եկեղեցու բակից բերման ենթարկվածները Փաշինյանի հետ միջադեպի բռնված անձինք են

ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի: Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

Բերման ենթարկվածներից մեկը եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի բռնված անձն է:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ոստիկանները բերման էին ենթարկել մի քանի քաղաքացիների, որոնք, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակիցներ էին։

Մերի Մանուկյան

 

Leave a comment