8 տարի է ամեն սադրանքի դիմեցին, որ Հայաստանում հայի արյուն թափվի. Չախոյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՝

« Վարչապետի վրա սանձարձակին ուղարկողները սխալվել են իրենց հաշվարկներում՝ նրան զուգարանում չեն ծեծելու ու չեն սպանելու, ինչպես իրենք արեցին Պապլավոկում։

8 տարի է ամեն սադրանքի դիմեցին, որ Հայաստանում հայի արյուն թափվի։ Չի լինելու, հայի արյուն թափելու ձեր մուրազը մնալու է ձեր փորում։ Հայաստանում ցանկացած օրինազանցություն պատժվելու է բացառապես օրենքով:

ՀԳ․ Ժամանակին էլ նույն կերպ Նաիրի Հունանյանի ուղեղն էին լվացել ու գործուղել Ազգային Ժողով, վերջում էլ անունը դրեցին մի խումբ ռոմանտիկներ, ուչաստկովիյ գործ»։

Leave a comment