Սուրբ Աննա եկեղեցում մի երիտասարդ փորձեց հարվածել Փաշինյանին

Այսօր Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ, միջադեպ տեղի ունեցավ ։

«Ես ուզում եմ մեջտեղում կանգնել»,- բարձրաձայնեց մի երիտասարդ՝ փորձելով առաջ գալ դեպի Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի թիկնապահները թույլ չտվեցին ու սկսեցին քաշքշել նրան հենց եկեղեցու ներսում։

Երիտասարդը փորձում էր հարվածել Փաշինյանին, բայց հակահարված ստացավ թիկնապահներից:

«Բան չանեք տղերք, թող մնա տեղում»,- բազմաշատ ամբոխի մեջից մեկն այսպիսի հրահանգ տվեց: Իսկ Փաշինյանը հորդորում էր՝ հանգիստ, հանգիստ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment