Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում

Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ ընկերական խաղում։ Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսին ասել է, որ թիմում փոփոխությունների ժամանակ է: 

«Թե՛ Բելառուսին, թե՛ ամռան մրցակիցներին ես եմ ընտրել: Եթե շատ ուժեղ մրցակից դիտարկեինք, խաղալու էինք երկրորդ համարով: Դա մեզ ձեռնտու չէր: Ինչ վերաբերում է նորեկներին, եթե հրավիրվել են հավաքական, ուրեմն արժանի են: Վաղվա և մյուս խաղերում նրանք պետք է ցույց տան՝ որքանով կարող են իրենց տեղն ամրապնդել հավաքականում»,- ասել է Մելիքյանը։

​Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

The post Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում appeared first on CIVILNET.

Leave a comment