«Իրանը հարվածել է ԱՄՆ-ի արդյունաբերության հետ կապված երկու ալյումինի գործարաններին». ԻՀՊԿ | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի զինված ուժերը հարձակվել են Մերձավոր Արևելքում գտնվող երկու ալյումինի գործարանների վրա, որոնք կապված են ԱՄՆ զինված ուժերի հետ, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

«Համատեղ գործողության շրջանակներում ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի և նավատորմի կործանիչները արդյունավետ հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական և ավիատիեզերական արդյունաբերության հետ կապված երկու արդյունաբերական օբյեկտների՝ ԱՄԷ-ում գտնվող EMAL ալյումինի գործարանի և Բահրեյնում գտնվող ALBA ալյումինի գործարանի դեմ», – նրա խոսքերն է մեջբերել IRIB-ը։

Ընկերությունը պարզաբանել է, որ EMAL-ն ունի աշխարհում ամենաերկար ալյումինի արտադրական գիծը և տարեկան արտադրում է 1.3 միլիոն տոննա արտադրանք։

Leave a comment