Մարտի 28-ին Լիբանանի հարավում սպանվել են երեք լրագրող և ինը շտապօգնության աշխատակից։ Հայտնում է Aljazeera լրատվականը։
Սպանվել են «Ալ-Մանար» հեռուստաալիքի լրագրող Ալի Շոեյբը, Ֆաթիման և Մոհամեդ Ֆետոնին։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ մեքենային հարվածել են չորս ճշգրիտ հրթիռներ։ Այդ ժամանակ վիրավորվել են նաև այլ լրագրողներ։
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Իսրայելը մեղադրվում է Լիբանանում լրագրողների վրա հարձակման մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մարտի 28-ին զոհվել է ութ շտապօգնության աշխատակից, իսկ ևս յոթը վիրավորվել են Լիբանանի հարավում հինգ առանձին հարձակումների ժամանակ։
The post Լիբանանի հարավում սպանվել են երեք լրագրող և ինը շտապօգնության աշխատակից appeared first on CIVILNET.