https://arm.sputniknews.ru/20260328/mvomer-ev-kendani-erazhshtutjun-erevanum-mek-zhamvov-anjatvecin-lujsery-100357713.html
Մոմեր և կենդանի երաժշտություն. Երևանում մեկ ժամով անջատվեցին լույսերը
Մոմեր և կենդանի երաժշտություն. Երևանում մեկ ժամով անջատվեցին լույսերը
Sputnik Արմենիա
Լույսերի անջատումից հետո Հանրապետության հրապարակում հազարավոր մոմերի ներքո յուրահատուկ երաժշտական միջոցառում տեղի ունեցավ։ 28.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-28T21:33+0400
2026-03-28T21:33+0400
2026-03-28T21:53+0400
հայաստան
երևան
տեսանյութ
տեսանյութեր
երկիր մոլորակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100356339_0:0:1261:709_1920x0_80_0_0_af5ada833508b91263b0f7f9b4b8b473.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանում, ի նշան Երկիր մոլորակի նկատմամբ հարգանքի, այսօր` ժամը 20:30–ին, մեկ ժամով անջատվեց փողոցների և շենքերի ոչ հիմնարար արտաքին լուսավորությունը, քաղաքի կենտրոնում հազարավոր մոմեր վառվեցին, և կենդանի երաժշտություն հնչեց:«Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը «Candlenight Concerts»-ի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 20–րդ «Երկրի ժամին» նվիրված միջոցառում էր կազմակերպել Երևանի Հանրապետության հրապարակում։Նշենք, որ «Երկրի ժամը» սկիզբ է առել 2007 թ. Սիդնեյ քաղաքում որպես խորհրդանշական իրադարձություն և դարձել աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը, որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց բնության և Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։«Երկրի ժամ» միջոցառմանն ամեն տարի մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7 000 քաղաք՝ կառավարություններ, քաղաքապետարաններ, կազմակերպություններ և միլիոնավոր քաղաքացիներ:
երևան
երկիր մոլորակ
2026
Լուրեր
am_HY
Мероприятие, посвященное 20-й годовщине «Часа Земли»
Sputnik Արմենիա
Мероприятие, посвященное 20-й годовщине «Часа Земли»
2026-03-28T21:33+0400
true
PT1M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100356339_122:0:1067:709_1920x0_80_0_0_bcf95459d66aaaa86c447d5e25bbce8e.jpg.webp
հայաստան, видео, երևան, տեսանյութ, տեսանյութեր, երկիր մոլորակ
հայաստան, видео, երևան, տեսանյութ, տեսանյութեր, երկիր մոլորակ
Լույսերի անջատումից հետո Հանրապետության հրապարակում հազարավոր մոմերի ներքո յուրահատուկ երաժշտական միջոցառում տեղի ունեցավ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանում, ի նշան Երկիր մոլորակի նկատմամբ հարգանքի, այսօր` ժամը 20:30–ին, մեկ ժամով անջատվեց փողոցների և շենքերի ոչ հիմնարար արտաքին լուսավորությունը, քաղաքի կենտրոնում հազարավոր մոմեր վառվեցին, և կենդանի երաժշտություն հնչեց:
«Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը «Candlenight Concerts»-ի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 20–րդ «Երկրի ժամին» նվիրված միջոցառում էր կազմակերպել Երևանի Հանրապետության հրապարակում։
Լույսերի անջատումից հետո Հանրապետության հրապարակում հազարավոր մոմերի ներքո յուրահատուկ երաժշտական միջոցառում տեղի ունեցավ «Candlenight Concerts»–ի մասնակցությամբ։
Նշենք, որ «Երկրի ժամը» սկիզբ է առել 2007 թ. Սիդնեյ քաղաքում որպես խորհրդանշական իրադարձություն և դարձել աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը, որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց բնության և Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։
«Երկրի ժամ» միջոցառմանն ամեն տարի մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7 000 քաղաք՝ կառավարություններ, քաղաքապետարաններ, կազմակերպություններ և միլիոնավոր քաղաքացիներ: