Մոմեր և կենդանի երաժշտություն. Երևանում մեկ ժամով անջատվեցին լույսերը

https://arm.sputniknews.ru/20260328/mvomer-ev-kendani-erazhshtutjun-erevanum-mek-zhamvov-anjatvecin-lujsery-100357713.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Мероприятие, посвященное 20-й годовщине «Часа Земли»

Sputnik Արմենիա

Мероприятие, посвященное 20-й годовщине «Часа Земли»

2026-03-28T21:33+0400

true

PT1M31S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100356339_122:0:1067:709_1920x0_80_0_0_bcf95459d66aaaa86c447d5e25bbce8e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, видео, երևան, տեսանյութ, տեսանյութեր, երկիր մոլորակ

հայաստան, видео, երևան, տեսանյութ, տեսանյութեր, երկիր մոլորակ

Բաժանորդագրվել

Լույսերի անջատումից հետո Հանրապետության հրապարակում հազարավոր մոմերի ներքո յուրահատուկ երաժշտական միջոցառում տեղի ունեցավ։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանում, ի նշան Երկիր մոլորակի նկատմամբ հարգանքի, այսօր` ժամը 20:30–ին, մեկ ժամով անջատվեց փողոցների և շենքերի ոչ հիմնարար արտաքին լուսավորությունը, քաղաքի կենտրոնում հազարավոր մոմեր վառվեցին, և կենդանի երաժշտություն հնչեց:

«Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը «Candlenight Concerts»-ի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 20–րդ «Երկրի ժամին» նվիրված միջոցառում էր կազմակերպել Երևանի Հանրապետության հրապարակում։

Լույսերի անջատումից հետո Հանրապետության հրապարակում հազարավոր մոմերի ներքո յուրահատուկ երաժշտական միջոցառում տեղի ունեցավ «Candlenight Concerts»–ի մասնակցությամբ։

Նշենք, որ «Երկրի ժամը» սկիզբ է առել 2007 թ. Սիդնեյ քաղաքում որպես խորհրդանշական իրադարձություն և դարձել աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը, որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց բնության և Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։

«Երկրի ժամ» միջոցառմանն ամեն տարի մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7 000 քաղաք՝ կառավարություններ, քաղաքապետարաններ, կազմակերպություններ և միլիոնավոր քաղաքացիներ:

Leave a comment