Մարտի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից.
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:
Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 23-ին հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը, հիմնականում՝ դեղորայքի տեսքով։
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություններ են սկսել փետրվարի 28-ից։ Ներկայում պատերազմը ընդլայնվել է՝ ընդգրկելով Պարսից ծոցի արաբական երկրներն ու Լիբանանը։ Իսրայելական ու ամերիկյան գործողությունների հետևանքով սպանվել են Իրանի ռազմաքաղաքական էլիտայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
The post Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները appeared first on CIVILNET.