Ադրբեջանական բենզինը ստուգվել է, որակական խնդիր չի եղել. Կոտոլյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն անդրադարձել է Ադրբեջանից ներմուծված բենզինի որակին, նշելով, որ այն փորձաքննության է ենթարկվել։ Ըստ նրա, ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը նախապես փորձաքննություն է իրականացրել և դրական եզրակացություն է բենզինի որակի վերաբերյալ։

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից տեղեկացել ենք, որ փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին։ Որակական առումով, որևէ խնդիր չի եղել»,- ասել է տեսչական մարմնի ղեկավարը։

Leave a comment