Իսրայելական հարվածի հետևանքով լիբանանցի լրագրողներ են զոհվել

Բաժանորդագրվել

Նախնական տվյալով՝ լրագրողները հարվածի պահին մեքենայում են եղել։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 2 լրագրող է զոհվել։ Լուրը հայտնում է RT-ն:

Մահացածները «Al Mayadeen»–ի և «Al-Manar»–ի թղթակիցներ են։ Նրանք զոհվել են Քֆարհուն բնակավայրից Ջեզին տանող ճանապարհին. Իսրայելը հարված է հասցրել նրանց ավտոմեքենային։

«Al Mayadeen»–ը հայտնել է, որ զոհված լրագրողներից մեկը Հարավային Լիբանանում իրենց թղթակից Ֆաթիմա Ֆթունին է։ Նա «Al-Manar» հեռուստաալիքի թղթակից Ալի Շուայբայի հետ եղել է «ՄԱՄՈւԼ» նշագրումով մեքենայում։ Շուայբայի մահը հաստատել է նաև «Al-Manar»–ը։

Սա առաջին դեպքը չէ, երբ հարվածների տակ են հայտնվում «Al Mayadeen»-ի թղթակիցները։ 2023 և 2025 թվականներին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել են լրատվամիջոցի 4 աշխատակիցներ։

«Սա լրագրողների վրա Իսրայելի համակարգված հարձակումների մի մասն է։ Վերջին երեք տարվա ընթացքում Իսրայելը հարյուրավոր լրագրողների է սպանել ամբողջ տարածաշրջանում՝ փորձելով կանխել իրական հանցագործությունների լուսաբանումը», – ասված է «Al Mayadeen»–ի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ «Al Jazeera»–ն, հղում անելով AFP-ին, հայտնում է, որ ավիահարվածի հետևանքով 3 լրագրող է զոհվել: Երրորդ զոհի մասին տվյալներ դեռ չկան: Իսրայելական «Jerusalem Post»–ը գրում է, թե սպանվել են «Հզբոլլահի» հետ կապ ունեցող լրագրողներ։

Leave a comment