«Ուժեղ Հայաստան»-ը դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել ուժեղ Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան», Սամվել Կարապետյանի հետ: Միասին մենք կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները և լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները, որպեսզի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո հետ նայենք և իմանանք, որ ճիշտ որոշում ենք կայացրել: Ի գործ»,- հրապարակած տեսաուղերձում ասել է Նարեկ Կարապետյանը:
Կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ՝ փետրվարի 12-ին, հայտարարվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Մարտի 14-ին ՀԱԿ 5-րդ համագումարին ներկայացնելով երկրի զարգացման առաջնահերթությունները ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ «Հայ ազգային կոնգրեսը» պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հատ:
The post «Ուժեղ Հայաստան»-ը դռները բացում է միավորվել ցանկացող բոլոր նոր ուժերի առջև. Նարեկ Կարապետյան appeared first on CIVILNET.