Մանկությունս աղքատության մեջ է եղել, հիմա երեխաների համար շատ բան է արվում. քաղաքացու նամակը` վարչապետին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նաեւ այսպիսի սիրուն նամակ

Հարգելի Պարոն Վարչապետ,

Չեմ ուզում շատ գրել, պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել։ Ես իմ ամբողջ մանկությունը աղքատության մեջ եմ անցկացրել և հիմա տեսնում եմ, որ երեխաների համար շատ բան է արվում։ Ցավոք, այն ժամանակ այդպես չէր, քանի որ իշխանությունները կարիքավորներից գողանում և իրենց գրպանն էին դնում։

Մի խնդրանք ունեմ․ խնդրում եմ այնպես անել, որ դեռահասներն ու երիտասարդները ճիշտ ճանապարհով քայլեն։ Տեսնում եմ, որ ժամանակակից սոցցանցերը մեծ վնաս են հասցնում երիտասարդներին, և դա պետք է ավելի լավ վերահսկվի։ Եվ մեծ դաստիարակչական աշխատանք պետք է տարվի թե՛ դպրոցներում, թե՛ տանը՝ նաև ծնողների հետ։ Այս երեխաները երկրի ապագան են և ապագա հարկատուները մեծահասակների համար։ Նրանք լավ դաստիարակության կարիք ունեն։

Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment