Մինչ նոր հանդիպում․ Ֆրանսիայի վարչապետին ու զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարին մաղթեցի հաջողություն․ Պապիկյան


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․


«Ֆրանսիայի վարչապետին ու զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարին մաղթեցի հաջողություն. մինչ նոր հանդիպում»:


Ավելի վաղ Պապիկյանը հանդիպել էր Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի, Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի, ֆրանսիական Safran Electronics & Defense ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով իրեն շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը:


Դիտումների քանակ6

Leave a comment