Իրանում առաջին հայ զոհն է գրանցվել՝ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով

Իրանում առաջին հայն է զոհվել՝ իրանա-իսրայելական հարվածների հետևանքով։ Լուրը ՍիվիլՆեթին հայտնեց Իրանում գործող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Մարտի 26-ին Սպահան քաղաքի ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում զոհվել է իրանահայ Հովհաննես Սիմոնյանը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post Իրանում առաջին հայ զոհն է գրանցվել՝ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով appeared first on CIVILNET.

Leave a comment