Հարձակման են ենթարկվել Իրանի արդյունաբերական օբյեկտները

Հարձակման են ենթարկվել Իրանի արդյունաբերական օբյեկտները՝ պողպատաձուլական ձեռնարկությունները և ուրանի հանքաքարի խտանյութի արտադրության գործարանը։  ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանում ուրանի խտանյութի արտադրության գործարանին, հայտնում է Ատոմային Էներգիայի կազմակերպությունը:

Ռադիոակտիվ տարրերի արտանետում չի գրանցվել։

Fars-ը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնում է, որ հարված է հասցվել Արաքում և Հանդաբում գտնվող իրանական հետազոտական ռեակտորներին, որոնք օգտագործվում են ծանր ջրի հետազոտության համար:

Թեհրանում ավելի վաղ հայտարարել էին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ռազմաբազայի 3 ԿԿ-135 ինքնաթիռների ոչնչացման ու ևս մի քանիսի վնասման մասին:

Leave a comment