ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Հարձակման են ենթարկվել Իրանի արդյունաբերական օբյեկտները՝ պողպատաձուլական ձեռնարկությունները և ուրանի հանքաքարի խտանյութի արտադրության գործարանը։ ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանում ուրանի խտանյութի արտադրության գործարանին, հայտնում է Ատոմային Էներգիայի կազմակերպությունը:
Ռադիոակտիվ տարրերի արտանետում չի գրանցվել։
Fars-ը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնում է, որ հարված է հասցվել Արաքում և Հանդաբում գտնվող իրանական հետազոտական ռեակտորներին, որոնք օգտագործվում են ծանր ջրի հետազոտության համար:
Թեհրանում ավելի վաղ հայտարարել էին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ռազմաբազայի 3 ԿԿ-135 ինքնաթիռների ոչնչացման ու ևս մի քանիսի վնասման մասին: