Մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակութային տան չգործող չորսհարկանի շինությունում: Չնայած իրավիճակի բարդությանը՝ մասնագիտական արձագանքը չուշացավ։
Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, Փորձագիտական կենտրոնի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին:
Իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով.
• Հրդեհատեխնիկական փորձաքննություն–կրակի առաջացման օջախի և պատճառների բացահայտում:
• Շինարարական փորձաքննություն–կառույցի ամրության և վնասվածության աստիճանի գնահատում:
• Ապրանքագիտական փորձաքննություն–գույքային և նյութական վնասի հաշվարկում:
Մեր փորձագետների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ստանալ հրդեհի ամբողջական պատկերը և տալ մասնագիտական հստակ եզրակացություն:
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
Հանրային կապեր
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: