Ալեն Սիմոնյանին վիրավորած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մ.Մ.-ի (խմբ. Միքայել Մարգարյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ի մոտ աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, համարժեք պատասխանել էր:

Leave a comment