Կայացավ TOON EXPO ցուցահանդեսը․ մասնակիցների թիվն այս տարի աննախադեպ է

Մերիդիան էքսպո կենտրոնում պաշտոնապես բացվեց Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսն արդեն 6-րդ անգամ։
Ուշագրավ է ցուցահանդեսով հետաքրքրված անձանց թիվը. նախապես գրանցվել է շուրջ 23 հազար մասնակից։ Ցուցահանդեսի ընթացքում սպասվում են.
100 + անշարժ և ներդրումային գույքերի առաջարկներ Երևանում և մարզերում.
50+ ներդրումային գույքերի առաջարկներ այլ երկրների շուկաներից. (Արաբական միացյալ էմիրություններից, Կիպրոսից, Հունաստանից,    Իսպանիայից, Թայլանդից, Եգիպտոսից, Վրաստանից, Չեխիայից, + Ռուսաստանից, Մոնտենեգրոյից, Մեծ Բրիտանիայից).
30.000-ից ավելի բնակարանների ընտրություն
հիփոթեքի, տարաժամկետ վճարման և եկամտային հարկի վերադարձի հնարավորություններ
բնակարաններ։
Հարկ է նշել, որ միայն այս երեք օրերի ընթացքում գործելու են հատուկ առաջարկներ։

Մանրամասները` տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment