«Փարիզում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցության հարցը»․ Սուրեն Պապիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։
     Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
     Հանդիպման ընթացքում բարձր ենք գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։
     Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։
     Պայմանավորվածություն ենք ձեռք բերել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը՝ այն հասցնելով որակապես նոր, ավելի բարձր մակարդակի, ինչպես նաև շարունակելու համատեղ նախաձեռնությունները՝ միտված պաշտպանության ոլորտի կարողությունների ամրապնդմանը»։

Leave a comment