Դատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող աղջկան

Դատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին:

Ադրբեջանցուն գաղտնի տեղեկություններ փոխանցած կնոջ նկատմամբ վարույթ էր հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Նշվում էր, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։

Դատախազությունից Armenia Sputnik-ին հայտնել են, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են։

Leave a comment