«Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ». Ռոբերտ Ղուկասյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հայտարարությունը. «Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
     Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։
     Խնդրում ենք՝
     ❗ հեռու մնալ գետամերձ տարածքներից,
     ❗ չմոտենալ վարարած գետերին,
     ❗ճանապարհներին լինել առավել ուշադիր»:

Leave a comment