Ամերիկյան պատժամիջոցների պարտադրված մեղմացումն իրանական նավթի նկատմամբ նոր հնարավորություն է ստեղծել․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Որքան էլ պարադոքսալ թվա, Իրանը պատերազմի սկզբից ի վեր սկսել է ստանալ շատ ավելի մեծ եկամուտներ իր նավթագազային ոլորտի արտադրանքի վաճառքից, քան մինչև պատերազմն էր։

Հորմուզի նեղուցի ամբողջական կառավարումն այս երկրին հնարավորություն է տվել գրեթե անսահմանափակ կերպով արտահանել սեփական նավթագազային ռեսուրսները՝ հատկապես համաշխարհային շուկայում դրանց գնաճի պայմաններում, և նեղուցով տարանցման դիմաց գումարներ գանձել այլ երկրների նավթատար նավերից։

Ամերիկյան պատժամիջոցների պարտադրված մեղմացումն իրանական նավթի նկատմամբ, նույնպես նոր հնարավորություն է ստեղծել։ Պարսից ծոցի անխտիր բոլոր երկրներից նավթի և հեղուկ գազի արտահանման ծավալների աղետալի նվազման պայմաններում, ըստ իրանական կողմի՝ մոտ 4 տոկոսով աճել է Իրանի նավթի արտահանումը, իսկ 2019թ. ի վեր առաջին անգամ Հնդկաստանը սկսել է գնել իրանական հեղուկ գազ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment