«Օսերի» ֆիզիոթերապևտն ընտրվել է Օսերի քաղաքապետ

Ֆրանսիական «Օսեր» ֆուտբոլային ակումբի ֆիզիոթերապևտ Մաթյո Դեբենն ընտրվել է Օսերի քաղաքապետ, հաղորդում է L’Équipe-ը։

48-ամյա Դեբենը քաղաքապետի ընտրություններին մասնակցել է որպես անկախ թեկնածու և ստացել ձայների 33,8 տոկոսը։ Նա առաջ է անցել գործող քաղաքապետ Կրեսեն Մարոյից, որը հավաքել է ձայների 24 տոկոսը։ Կրեսեն Մարոն 2020 թվականից էր Օսերի քաղաքապետը։

Մաթյո Դեբենը 1999 թվականից է աշխատում «Օսերի» համակարգում։ Նա ակումբում աշխատանքը սկսել է երիտասարդական խաղացողների հետ, այնուհետև ընդգրկվել է գլխավոր թիմի մարզչական շտաբում։

Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրից հետո «Օսերը» 16-րդ տեղում է։ Ակումբը Ֆրանսիայի քառակի գավաթակիր է (1994, 1996, 2003, 2005), իսկ 1996-ին դարձել է երկրի չեմպիոն։

Leave a comment