Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք խաղաղ բնակիչ է տուժել

https://arm.sputniknews.ru/20260326/belgvorvodi-marzum-ukrainaji-zu-ats-neri-hardzakman-hetevanqvov-ereq-khaghagh-bnakich-e-tuzhel-100293508.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0d/93417712_0:0:1260:945_1920x0_80_0_0_49b26f659fc0e5770d9d00fdb4e7e1d7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Վնասվել են բնակելի շենքեր, ավտոմեքենաներ, առևտրային և սոցիալական օբյեկտներ։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի վեց շրջանների վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է տուժել։ Վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ, առևտրային և սոցիալական օբյեկտներ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գիծ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում մարդատար ավտոմեքենայի վրա դրոնի հարձակման հետևանքով երկու կին է տուժել»,-գրել է մարզպետը Max հարթակի իր ալիքում։

Նշվում է, որ նրանք ինքնուրույն դիմել են Օկտյաբրսկի շրջանային հիվանդանոց, որտեղ երկուսի մոտ էլ ախտորոշվել է բարոտրավմա։

«Գրայվորոն քաղաքում FPV-դրոնի հարվածից մարդատար ավտոմեքենայի մեջ գտնվող մի տղամարդ է վիրավորվել»,-հավելել է մարզի ղեկավարը։

Նշվում է, որ տղամարդը ստացել է գլխի, նախաբազկի և որովայնի փափուկ հյուսվածքների բազմակի բեկորային վնասվածքներ։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են Ռուսաստանի սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment