Կիպրոսի խնդիրը Թուրքիայի ազգային խնդիրն է․ Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ և նախկին ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)։ Լրագրողների հետ զրույցում Աքարը տեղեկացրել է այդ երկրի վարչապետի և նախագահի հետ սպասվող շփումների մասին:

Աքարը տեղեկացրել է նաև, որ օրակարգում լինելու է Կիպրոսի հարցը և դրա շուրջ տիրող իրավիճակը, ապա հայտարարել. «Կիպրոսի խնդիրը Թուրքիայի Հանրապետության համար ազգային խնդիր է և դրանում փոփոխություն ու շեղում չկա»:

Բացի այդ նախկին ՊՆ ղեկավարի պատվիրակությունը մայրաքաղաք Նիկոսիայում այցելել է կիպրոսցի թուրքերի առաջնորդ Ֆազիլ Քյուչյուքի և ինքնահռչակ հանրապետության հիմնադիր նախագահ Ռաուֆ Դենքթաշի հուշահամալիրներ։ Աքարն ընդգծել է, որ կիպրոսցի թուրքերի անվտանգությունն ու բարեկեցությունը կարևոր են Թուրքիայի համար՝ վստահեցնելով, որ Անկարան շարունակելու է աջակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment