Դրսում՝ խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում են, թե իրենց դեմ խաղ չկա. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանության տարբեր ներկայացուցիչների մեծամիտ հայտարարություններն ես լսում․ մեկ՝ հսկայական զենք-զինամթերքի գնումներից են խոսում, մեկ՝ աննախադեպ ծախսերից, մեկ՝ հավակնոտ ծրագրերից։

Բնական հարց է առաջանում․ եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, եթե այդքան մեծ արդյունքներ եք գրանցել, ապա ինչո՞ւ է ձեր պաշտոնավարման ամբողջ շրջանը ուղեկցվել պարտություններով, ողբերգություններով, մարդկային և տարածքային կորուստներով։

Դրսում՝ խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment