Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Axios-ը, իր աղբյուրներին հղում անելով, նշում է, որ Պենտագոնը մշակում է Իրանի դեմ «վերջնական հարվածի» մի քանի տարբերակ, որոնք կարող են ներառել ցամաքային ուժերի կիրառում և զանգվածային ռմբակոծություն։
Հոդվածում նշվում է, որ ռազմական էսկալացիան, ամենայն հավանականությամբ, կլինի, եթե բանակցությունները չհաջողվեն, և Հորմուզի նեղուցը մնա փակ։
«ԱՄՆ որոշ պաշտոնյաներ կարծում են, որ մարտական գործողությունները դադարեցնելու համար ուժի ավերիչ ցուցադրությունը կստեղծի ավելի մեծ լծակներ խաղաղության բանակցություններում կամ պարզապես Թրամփին կտա պատրվակ՝ դա մատնանշելու և հաղթանակ հայտարարելու համար», – նշվում է հոդվածում։