Կալանավորվել է ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը

Կալանավորվել է ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի նկատմամբ։ Այս մասին1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է»,- հայտնեցին կոմիտեից:

Leave a comment