Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին, որի ընթացքում բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:


Նա հավելել է, որ Թրամփն ակնկալում է Սիի պատասխան այցը Վաշինգտոն 2026 թվականին, ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ:


Թրամփն էլ նշել է, որ ընթանում են այցի նախապատրաստական աշխատանքները: 

Դիտումների քանակ2

Leave a comment