Բանգլադեշում ավտոբուսը գետն է ընկել․ կա 24 զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բանգլադեշում ուղևորատար ավտոբուսը գետն է ընկնել, որի արդյունքում զոհվել է առնվազն 24 մարդ։

Միջադեպը տեղի է ունեցել Պադմա գետի վրա գտնվող լաստանավային տերմինալ մտնելու փորձի ժամանակ։

Բլուրից իջնելիս գերբեռնված ավտոբուսի արգելակները խափանվել են, վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան մեծ արագությամբ բախվել է խոչընդոտի, նախքան գետն ընկնելը։ Ավտոբուսը խորտակվել է մոտ 9 մետր խորության վրա։

Փրկարարները հայտնաբերել են 22 զոհի մարմիններ, այդ թվում՝ 6 տղամարդու, 11 կնոջ և 5 երեխայի։

Leave a comment