Արցախցիները չեն փախել, պատանդ են եղել. փախել է Ղարաբաղի էլիտան. Փաշինյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված էլիտան է փախել, դրանք բոլորովին տարբեր բաներ են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ: Ընդհանրապես, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի ժողովրդին:

Ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս Ղարաբաղի ժողովրդին, որոնց մասին ասում եմ, որ պատանդի կարգավիճակում են»,- ասել է նա:

Leave a comment