Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնը պահանջում է, որ Կիևը դուրս բերի իր զորքերը Դոնբասից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում։
«Ամերիկացիները պատրաստ են բարձր մակարդակում վերջնականապես հաստատել այս երաշխիքները, հենց որ Ուկրաինան պատրաստ լինի դուրս բերել իր զորքերը Դոնբասից», – ասել է նա։
Նա չի մանրամասնել իր դիրքորոշումը այս պահանջի վերաբերյալ՝ նշելով, որ նման քայլը կարող է սպառնալ Ուկրաինայի և ԵՄ-ի անվտանգությանը։