Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Անտոնիո Գուտերեշ

Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից՝ չափազանց հեռուն գնալով, իսկ աշխարհը բախվում է ավելի լայն հակամարտության, համաշխարհային տնտեսական ցնցման սպառնալիքների ու մարդկային տառապանքների աճի։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հավելելով, որ ժամանակն է դադարեցնել լարվածությունը և անցնել դիվանագիտության՝ վերադառնալով միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքին։

Դիմելով հակամարտության կողմերին` Գուտերեշը Միացյալ Նահանգներին և Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը, իսկ Իրանին՝ դադարեցնել հարևան երկրների վրա հարձակումները, որոնք հակամարտության կողմեր ​​չեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment