Իրանը պնդում է, որ Լիբանանն ընդգրկվի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրում. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260326/irany-pndum-e-vor-libanann-yndgrkvi-amn-i-ev-israjeli-het-hradadari-hamadzajnagrum-zlm-100244848.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/17/91588317_535:0:3266:2048_1920x0_80_0_0_6d8666cf9e74b55e58c55deea5facaf5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հըզբոլլահ, իրանի իսլամական հանրապետություն, լիբանան, ամն, իսրայել

հըզբոլլահ, իրանի իսլամական հանրապետություն, լիբանան, ամն, իսրայել

Բաժանորդագրվել

Թեհրանը պահանջում է դադարեցնել «Հըզբոլլահի» դեմ գործողությունները. նման դիրքորոշումը նա միջնորդներին փոխանցել էր դեռ մարտի կեսերին, պնդում Է գործակալությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Իրանըպնդումէ, որ Լիբանանը ներառվի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հրադադարի ցանկացած համաձայնագրում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նրանց տվյալներով՝ Թեհրանը պահանջում է դադարեցնել «Հըզբոլլահի» դեմ գործողությունները. նման դիրքորոշումը նա միջնորդներին փոխանցել էր դեռ մարտի կեսերին:

«Իրանը Լիբանանն առաջնահերթության մեջ է դնում. նա չի հանդուրժի Իսրայելի կողմից այնպիսի խախտումներ, ինչպիսիք տեղի են ունեցել 2024 թվականի հրադադարից հետո»,- մեջբերում Է գործակալությունը աղբյուրներից մեկի խոսքը: Խոսքը Լիբանանի ուղղությամբ Իսրայելի շարունակական հարվածների մասին է՝ չնայած այն ժամանակ ձեռք բերված հրադադարին։

Հավելենք, որ 2 օր առաջ հայտնի դարձավ՝ Լիբանանի իշխանությունները չեղարկել են Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան «պերսոնա նոն գրատա» են հայտարարել։ Լիբանանի իշխանությունները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրում են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի տարածքին հասցվող հարվածները փաստացի ղեկավարելու համար։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment