https://arm.sputniknews.ru/20260325/irann-uni-gvortsvoghutjunneri-tsragir-amni-camaqajin-nerkhuzhman-depqum-zrujc-despani-het-100238243.html
Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ–ի ցամաքային ներխուժման դեպքում. զրույց դեսպանի հետ
Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ–ի ցամաքային ներխուժման դեպքում. զրույց դեսպանի հետ
Sputnik Արմենիա
Իրանի դեսպանի խոսքով` ԱՄՆ–ն և Իսրայելը ունեին երկու նպատակ՝ Իրանում կառավարման համակարգի փլուզում և ներքաղաքական պատերազմի հրահրում, որոնցից որևէ մեկին չեն… 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T23:59+0400
2026-03-25T23:59+0400
2026-03-26T00:00+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
տեսանյութ
տեսանյութեր
խալիլ շիրղոլամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100234472_1:0:854:480_1920x0_80_0_0_db25325629e1743ce11acea26945b5a4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանի դեմ պատերազմի մեկնարկից գրեթե մեկ ամիս անց երկրի ներսում որևէ իշխանական վակուում չի ստեղծվել, առօրյա կյանքը բնականոն շարունակվում է, չնայած գերագույն հոգևոր առաջնորդի և առանցքային զինվորականների նահատակությանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակները ձախողվել են: Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։«Թշնամին ոչ մի նպատակի չի հասել։ Մենք տեսնում ենք, որ Իրանի զինված ուժերը արժանի հակահարված են տվել թշնամուն, և դա ապացույցների կարիք չունի։ Գերագույն առաջնորդի մահը միայն ծառայել է իրանական հասարակության միավորմանը»,– ասաց դեսպանը։Դիվանագետն ընդգծեց` մարդիկ վստահում են բանակին և պատրաստ են որքան հնարավոր է շատ ներդրում ունենալ ներքին կայունության և անվտանգության գործում։Հարցին` Իրանում ցամաքային ներխուժման վտանգ զգո՞ւմ են, ինչպե՞ս են գնահատում այդ վտանգը, և իրանական բանակը պատրա՞ստ է դիմագրավել արդեն ցամաքային թատերաբեմում հակառակորդին` դեսպանն արձագանքեց, որ իրենք պատրաստ են նաև այդ սցենարին։Դեսպանն ընդգծեց, որ մինչ այժմ ԱՄՆ–ին և Իսրայելին տված հակահարվածները ոչինչ կլինեն այն հակահարվածի դիմաց, որը նրանք կունենան ցամաքային հարձակման դեպքում։ Այդ պարագայում արդեն Ամերիկայի նախաձեռնած ագրեսիան կվերածվի իրական խայտառակության, և պատերազմը Ամերիկայի և Իսրայելի համար իրական ճահիճ կդառնա։ԱՄՆ–ն իր հայտարարություններով ցանկանում է դուրս գալ ճահճից. ՀՀ–ում Իրանի դեսպանԴեսպանը նաև խոսել է Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցությունների, Թրամփի առաջադրած պայմանների, տարածաշրջանային նոր զարգացումների և հայ ժողովրդի վերաբերմունքի մասին։ Մանրամասները` տեսանյութում։Հայաստանի մարդասիրական օգնությունն Իրանին Երևանի նախաձեռնությունն էր. ԻԻՀ դեսպան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100234472_472:51:854:338_1920x0_80_0_0_13c483c2dc5beaf8c395ffd15d2c2ac5.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, видео, տեսանյութ, տեսանյութեր, խալիլ շիրղոլամի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, видео, տեսանյութ, տեսանյութեր, խալիլ շիրղոլամի
Իրանի դեսպանի խոսքով` ԱՄՆ–ն և Իսրայելը ունեին երկու նպատակ՝ Իրանում կառավարման համակարգի փլուզում և ներքաղաքական պատերազմի հրահրում, որոնցից որևէ մեկին չեն հասել: Այսօր Իրանի ներսում վախի մթնոլորտ չկա։
«Թշնամին ոչ մի նպատակի չի հասել։ Մենք տեսնում ենք, որ Իրանի զինված ուժերը արժանի հակահարված են տվել թշնամուն, և դա ապացույցների կարիք չունի։ Գերագույն առաջնորդի մահը միայն ծառայել է իրանական հասարակության միավորմանը»,– ասաց դեսպանը։
Դիվանագետն ընդգծեց` մարդիկ վստահում են բանակին և պատրաստ են որքան հնարավոր է շատ ներդրում ունենալ ներքին կայունության և անվտանգության գործում։
«Հոգևոր առաջնորդի նահատակությունից հետո որևէ վակուում երկրի ներսում չի ստեղծվել: Թշնամին ուներ երկու նպատակ՝ համակարգի փլուզում և ներքաղաքական պատերազմի հրահրում, որոնցից որևէ մեկին չի հասել: Այսօր Իրանի ներսում վախի մթնոլորտ չկա, ամեն ինչ գործում է առօրյա ռեժիմով, իսկ մարդիկ ամեն գիշեր փողոցներում իրենց աջակցությունն են հայտնում զինված ուժերին։ Նաև նոր հոգևոր առաջնորդի նշանակումը որևէ վակուում չի ստեղծվել` չնայած որ թշնամին ամեն կերպ փորձում էր հասնել դրան»,– ասաց Շիրղոլամին։
Հարցին` Իրանում ցամաքային ներխուժման վտանգ զգո՞ւմ են, ինչպե՞ս են գնահատում այդ վտանգը, և իրանական բանակը պատրա՞ստ է դիմագրավել արդեն ցամաքային թատերաբեմում հակառակորդին` դեսպանն արձագանքեց, որ իրենք պատրաստ են նաև այդ սցենարին։
«Մենք նմանօրինակ սցենար դիտարկում ենք և արդեն որոշակի պլաններ նախագծել ենք։ Այս պահին պատերազմին ներգրավված են Իրանի օդային ուժերը հրթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցամաքային կորպուսը անհամբեր սպասում է այն պահին, երբ իրենք էլ կկարողանան մասնակցել այս գործողություններին։ Իհարկե, գոյություն ունի նմանօրինակ սցենար՝ հաշվի առնելով Թրամփի գործելաոճը, նա գտնվում է շփոթված և բարկացած վիճակում և կարող է դիմել նմանօրինակ հիմարության։ Նա արդեն խոսել է Հորմուզի նեղուցի բացման մասին։ Բայց ես հույս ունեմ, որ գոնե այս անգամ Թրամփը չի դառնա Նեթանյահուի և որոշ անձանց խաբեության զոհը։ Իրանը մեծ երկիր է՝ հսկայական հնարավորություններով, և մենք կկարողանանք կազմակերպել մեր պաշտպանությունը ցանկացած դեպքում»,–ասաց նա։
Դեսպանն ընդգծեց, որ մինչ այժմ ԱՄՆ–ին և Իսրայելին տված հակահարվածները ոչինչ կլինեն այն հակահարվածի դիմաց, որը նրանք կունենան ցամաքային հարձակման դեպքում։ Այդ պարագայում արդեն Ամերիկայի նախաձեռնած ագրեսիան կվերածվի իրական խայտառակության, և պատերազմը Ամերիկայի և Իսրայելի համար իրական ճահիճ կդառնա։
Դեսպանը նաև խոսել է Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցությունների, Թրամփի առաջադրած պայմանների, տարածաշրջանային նոր զարգացումների և հայ ժողովրդի վերաբերմունքի մասին։
Մանրամասները` տեսանյութում։